Показаны сообщения с ярлыком ջրահեռացում. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком ջրահեռացում. Показать все сообщения

26.10.2016

Սելաֆատարի բացակայություն Երևանյան Կամոյի փողոցներում

Մարտունիում ամեն եղանակ իր հետ իր խնդրներն ու բացերն է ի ցույց հանում։ Ահա, երեկ տեղացած ձնից հետո կրկին տհաճությամբ հասկանում ենք, որ Երևանյան–Կամոյի փողոցների խաչմերուկում սելաֆատար, առու կամ գոնե ջրահեռացման համար նախատեսված խողովակ չկա։ Արդյունքում ջուրը դառանլով առու, տեղ–տեղ գետ, որոշ մասերում էլ լճանալով Երևանյանով իջնում է Կամոյի փողոց, այնտեղից էլ ներքև՝ դեպի լճափ։
Մայթեր չունեցող փողոցով անցնելիս սկսում ես հասկանալ, որ Մարտունին էքստրիմալ փոխադրամիջոցների քաղաք է, եթե հիվանդանոց ուղղաթիռով, ապա այստեղ նավը կհասնի օգնության։
Խնդիրը հնարավոր է լուծել ջրահեռացման համակարգ կառուցելու միջոցով։





Կամոյի փողոց

Երևանյան–Կամոյի փողոցների խաչմերուկ

Երևանյան փողոց

10.10.2016

Չաշախատող ջրատար Կամոյի փողոցում

Մարտունու Կամոյի փողոցում, որը նաև M10 մայրուղու քաղաքով անցնող հատվածն է պարբերաբար ջուր է հոսում, պատճառը չաշխատող ջրատարն է։ Առվով հոսող աղբը խցանում է խողովակը և ջուրը ինքնահոսի դիմելով ողողում է ամբողջ փողոցը։ Խնդիրը հնարավոր է լուծել այդ հատվածում առուն պարբերաբար մաքրելով, ջռահեռացման համակարգը բարելավելով, հնարավոր է խողոավակը փոքր է։