Показаны сообщения с ярлыком Գետափնյա փողոց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Գետափնյա փողոց. Показать все сообщения

24.10.2016

Մարտունու հիվանդանոցի ճանապարհները


Մարտունու հիվանդանոց հիվանդին պետք է տեղափոխել թերևս ուղղաթիռով, որովհետև այն ճանապարհները, որոնք հարակից են վաղուց չեն տեսել բարեկարգում, ասֆալտ։
Միակ ասֆալտապատ փողոցը Նարեկացին  է, բայց հիվանդանոց մուտք գործելու համար պետք 100-130 մետր անցնում ես վթարային ճանապարհով։
Չնայած ժամանակ առ ժամանակ կատարվում են փոսալցումներ, բայց դրանց հետքը կորչում է անձևներից հետո։ 
Խնդիրը հնարավոր է լուծել ճանապրհը բարեկարգելու, ասֆալտապատելու միջոցով։




Հիվանդանոցի գլխավոր մուտք տանող ճանապարհ

Հիվանդանոցի ընդունարան տանող ճանապարհ

Շտապօգնության բաժանմունք տանող ճանապարհ



10.10.2016

Արգելապատնեշների բացակայություն Գետափնյա փողոցում

Մարտունու Գետափնյա փողոցը, որը ձգվում է Մարտունի գետի երկայնքով շուրջ 3 կմ, չկան արգելապատնեշներ։
Դեպքեր են գրանցվել, երբ գետում հայտնվել են ընտանի կենդանիներ։Առանց ծնողների ուշադրության երեխաններին չի թույալտվում խաղալ այդ մասում, ինչպես նաև բաց տարածքը «լավ» հնարավորությունը է աղբը գետը նետելու համար։ 
Խնդիրը հնարվոր է լուծել ցանկապատելու կամ պատնեշ կառուցելու միջոցով։