Показаны сообщения с ярлыком Աղբահանություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Աղբահանություն. Показать все сообщения

10.10.2016

Չաշախատող ջրատար Կամոյի փողոցում

Մարտունու Կամոյի փողոցում, որը նաև M10 մայրուղու քաղաքով անցնող հատվածն է պարբերաբար ջուր է հոսում, պատճառը չաշխատող ջրատարն է։ Առվով հոսող աղբը խցանում է խողովակը և ջուրը ինքնահոսի դիմելով ողողում է ամբողջ փողոցը։ Խնդիրը հնարավոր է լուծել այդ հատվածում առուն պարբերաբար մաքրելով, ջռահեռացման համակարգը բարելավելով, հնարավոր է խողոավակը փոքր է։




Արգելապատնեշների բացակայություն Գետափնյա փողոցում

Մարտունու Գետափնյա փողոցը, որը ձգվում է Մարտունի գետի երկայնքով շուրջ 3 կմ, չկան արգելապատնեշներ։
Դեպքեր են գրանցվել, երբ գետում հայտնվել են ընտանի կենդանիներ։Առանց ծնողների ուշադրության երեխաններին չի թույալտվում խաղալ այդ մասում, ինչպես նաև բաց տարածքը «լավ» հնարավորությունը է աղբը գետը նետելու համար։ 
Խնդիրը հնարվոր է լուծել ցանկապատելու կամ պատնեշ կառուցելու միջոցով։


Շուկայի աղբահանությունը

Շուկայում աշխատանքային օրվա ավարտից հոտո միշտ առաջ է գալիս նույն խնդիրն՝ աղբահանությունը:

Աղբահանության բացակայության պայմաններում աղբը մնում է փողոցի վրա, իսկ կուտակված աղբը տարածվում է փողոցային շների միջոցով:

Խնդրի լուծման հիմնական եղանակը կարող է լինել աղբահանության պարբերականության ընդարձակումը, աղբարկղերի տեղադրումը և բարելավումը: