Показаны сообщения с ярлыком Մարտունի քաղաք. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մարտունի քաղաք. Показать все сообщения

07.11.2016

Բաց դիտահորեր Մարտունիում

Վարդանյանց լեռնանցքի Մարտունու հատվածում՝ Աբովյան և Մոմճյան փողոցներում կան 4 բաց դիտահորեր, որոնցից 2–ը հարակից տների բնակիչները սեփական միջոցներով փորձել են լուծում տալ՝ լիցք և մասնակի ծածկ կազմակերպելով, բայց մյուս երկուսը շարունակում են բաց մնալ;

Չնայած ժամանակ առ ժամանակ դիտահորերը փակվում են, բայց  կրկին առանց փակիչի են մնում։



Բաց դիտահոր կա նաև Կամոյի 16 հասցեում, որը մենք ֆիքսել էինք առատ ձյան տեղումների ժամանակ, բայց ձյան հալվելուց հետո պարզվեց փակիչը մի փոքր հեռու է ընկած։

Խնդիրը հնարավոր է լուծել դիտահորերի փակիչները տեղադրելիս նաև զոդման աշխատանք տանել՝ ապահովագրելով հետագա կորուստներից։









24.10.2016

Մարտունու հիվանդանոցի ճանապարհները


Մարտունու հիվանդանոց հիվանդին պետք է տեղափոխել թերևս ուղղաթիռով, որովհետև այն ճանապարհները, որոնք հարակից են վաղուց չեն տեսել բարեկարգում, ասֆալտ։
Միակ ասֆալտապատ փողոցը Նարեկացին  է, բայց հիվանդանոց մուտք գործելու համար պետք 100-130 մետր անցնում ես վթարային ճանապարհով։
Չնայած ժամանակ առ ժամանակ կատարվում են փոսալցումներ, բայց դրանց հետքը կորչում է անձևներից հետո։ 
Խնդիրը հնարավոր է լուծել ճանապրհը բարեկարգելու, ասֆալտապատելու միջոցով։




Հիվանդանոցի գլխավոր մուտք տանող ճանապարհ

Հիվանդանոցի ընդունարան տանող ճանապարհ

Շտապօգնության բաժանմունք տանող ճանապարհ



06.10.2016

Հիմնանորոգման կարիգ ունեցող Մարտունու գրադարանը


Գրադարանը հիմնադրվել է 1936 թ.-ին: Գրադարանը գտնվում է Մարտունի քաղաքի քաղաքապետարանի հոգածության տակ, սակայն հիմնադրումից մինչև հիմա, երբևէ պատկան մարմինների կողմից որևէ քայլ չի ձեռնակրվել գրադարանում տիրող քաոսային վիճակը վերացնելու համար:
Այժմ գործում է գրադարանի միայն մի մասնաշենքը: Այն հատվածը, որտեղ ժամանակին
եղել է ընթերցասրահը (նախատեսված` մոտ երեսուն ընթերցողի համար), գրադարանի ոսկե ֆոնդը այժմ վերածվել են գրքերի պահոցի՝ առաստաղի և հատակի փլուզման պատճառով: Այնտեղ էլ տարածքի փոքր լինելու պատճառով գրքերը դրված են միմյանց վրա, իսկ գրապահարաններն այնքան մոտ են դրված մեկը մյուսին, որ անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անցնել և առավել ևս որևէ գիրք գտնել:
Լուծման տարբերակը՝ գրադարանի վերանորոգում կամ այլ բարեկագր վայր տեխափոխում։





28.09.2016

Հանրային տրանսպորտի բացակայություն

Մարտունի քաղաքում բնակվում են շուրջ 15000 բնակիչ, քաղաքի մի ծայրից մյուս ծայրը շուրջ 3 կմ է և չի գործում հանրային տրանսպորտ, բնակիչները ստիպված են կամ ոտքով գնալ այդքան ճանապարհ կամ օգտվել տաքսի ծառայությունից, բայց բոլորը չէ, որ կարող են իրենց ամեն օր միջինում 500-1000 դր թույլ տալ՝ հասնել աշխատանքի, դպրոց, հիվանդանոց, երեխաներին տանել մանկապարտեզ և այլ վայրեր։
«SOS Մարտունի» նախաձեռնությունը այս խնդիրը ներկայացրեց Մարտունի քաղաքի քաղաքապետի 2 թեկնածուներին և ավագանու անդամի թեկնածուներին, նրանք հավաստիացրել են ընտրվելու դեպքում լուծում են տալու։

Հանրային տրանսպորտ Մարտունի քաղաքին