
Գրադարանը հիմնադրվել է 1936 թ.-ին: Գրադարանը գտնվում է Մարտունի քաղաքի քաղաքապետարանի հոգածության տակ, սակայն հիմնադրումից մինչև հիմա, երբևէ պատկան մարմինների կողմից որևէ քայլ չի ձեռնակրվել գրադարանում տիրող քաոսային վիճակը վերացնելու համար:
Այժմ գործում է գրադարանի միայն մի մասնաշենքը: Այն հատվածը, որտեղ ժամանակին
եղել է ընթերցասրահը (նախատեսված` մոտ երեսուն ընթերցողի համար), գրադարանի ոսկե ֆոնդը այժմ վերածվել են գրքերի պահոցի՝ առաստաղի և հատակի փլուզման պատճառով: Այնտեղ էլ տարածքի փոքր լինելու պատճառով գրքերը դրված են միմյանց վրա, իսկ գրապահարաններն այնքան մոտ են դրված մեկը մյուսին, որ անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ անցնել և առավել ևս որևէ գիրք գտնել:
Լուծման տարբերակը՝ գրադարանի վերանորոգում կամ այլ բարեկագր վայր տեխափոխում։